Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Աբու Դաբիում անցկացվող «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխության մասնակիցներին՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության գործընթացներին և շնորհավորելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։

Իր ուղերձում Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս տարվա մրցանակներին արժանանալու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Իլհամ Ալիևի համարձակ քայլերը և Նիկոլ Փաշինյանի վճռական կամքը չափազանց արժեքավոր է համարում Կովկասում մնայուն խաղաղության հաստատման ճանապարհին։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ այն համաձայնագիրի, որի շուրջ կողմերը փոխհամաձայնության են հասել, ուժի մեջ մտնելու դեպքում կարող է Կովկասի ապագայի համար «բոլորովին նոր էջ բացել»։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան անկեղծորեն աջակցում է խաղաղության, կայունության և բարեկեցության վրա հիմնված բոլոր նախաձեռնություններին և պատրաստ է շարունակել իր ակտիվ դերակատարումը Կովկասում արդարության վրա հիմնված խաղաղության և բարեկամության կամուրջների կառուցման գործում։

Տեսանյութեր

Լրահոս