
ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ. «Հրազդան-Ցեմենտի» մասին օրինագիծը կքննարկվի հատուկ կարգով (ուղիղ միացում)

Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ` ՀՀ կառավարության առաջարկով: Օրակարգում 16 հարց է, այդ թվում` «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ «Հրազդան-Ցեմենտի» մասին օրինագիծը կքննարկվի հատուկ կարգով` 24-ժամյա ռեժիմով:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյա նիստերի ժամանակ այս օրինագիծն ընդունվել էր առաջին և երկրորդ ընթերցմամբ, սակայն երրորդ ընթերցումը տապալվեց: Օրինագծով 500 մլն դրամի արտոնություն է տրվում գործարանին, որի բաժնետոմսերը նախկին սեփականատեր Միկա Բաղդասարովից անցել են ՎՏԲ Հայաստան բանկին: