Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը:
Սերժ Սարգսյանը այս հարցում չի շտապում հստակություն մտցնել և մարդկանց ասել իրենց տեղը ցուցակում։ Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակով առաջադրվողներին հորդորել է իրենց անունը և տեղը փնտրել փետրվարի 16-ից հետո ԿԸՀ կայքում։
Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են եղել «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները։ Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին։ Ի դեպ, կիրակի օրը այս ուժերը Մարզահամերգային համալիրում ժողով են հրավիրել, որի ժամանակ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը:
Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով, որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի:
Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները:
«Խոսքը գնում է ոչ միայն մեր երկրի դեմ անցած ընտրությունների ընթացքում կատարված հարձակման մասին, այլեւ Մոսկվայի ապագա գործողությունների մասին, որոնք կարող են ուղղված լինել ինչպես Միացյալ Նահանգների, այդպես էլ՝ Եվրոպայի մեր դաշնակիցների դեմ»:
«Սևագիր դիտարկումները ցույց են տալիս այն, որ բավականին մեծացել է գումարի գործոնը, որովհետև վստահություն ընդհանրապես չկա քաղաքական ուժերից և ոչ մեկի նկատմամբ, անկախ նրանից՝ իշխո՞ղ քաղաքական ուժ է, թե՞ այսպես ասած՝ ընդդիմադիր»:
ԱՄՆ չպետք է միջամտի եվրոպական քաղաքականությանը ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ն չի միջամտում ամերիկյան քաղաքականությանը:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բժշկական զննություն է անցել Բաքվի քննչական մեկուսարանում:
Ֆիլիպինների հարավում 6.7 մագնիտուդ երկրաշարժ է արձանագրվել:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ճեղքում կանխատեսելը դեռևս վաղ է, սակայն ներկայում իրավիճակը շատ ավելի բարենպաստ է հակամարտության գործնական կարգավորման համար:
«Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում.սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Միջազգային լրատվամիջոցների քննարկման կենտրոնում է հայտնվել փաստը, որ Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:
«Մենք համարում ենք, որ 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և, որ դրան հաջորդող ժամանակահատվածում մշակված Մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են ծառայել հետագա հանգուցալուծման գործում: Հակամարտության խնդրի շուրջ կայուն և մշտական հանգուցալուծում գտնելը և երկրում խաղաղություն հաստատելը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի շահերին, և, եթե Շվեյցարիան որևէ կերպ կարող է նպաստել այդ գործընթացի հաստատմանը, ապա մենք ավելի քան պատրաստակամ և ուրախ կլինենք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ քննադատել է իրանական ատոմի հարցով գործարքը՝ հայտարարելով, որ այն աղետ է դարձել մասնավորապես Իսրայելի համար։
Ինչպես հայտնի է, այսօր տեղի ունեցավ ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը։ Համագումարից հետո ԲՀԿ այլևս նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մինչև Գ. Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը, ինքը վերջնաժամկետ էր դրել։
Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ միտինգի են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային»։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը այսօր Կիևում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան պլանավորում են համաձայնագիր կնքել, որը իրենց քաղաքացիներին թույլ կտա փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով։
«Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Դիտարկմանը, թե՝ Դուք տարիներ շարունակ քրեական գործերի մեջ եք մեղադրվել, Վ. Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Դուք սուտ եք խոսում, ես ընդհանրապես նմանատիպ գործերի մեջ չեմ մեղադրվել, ցավոք սրտի, հենց Գյումրիում մի շուն մեքենայի տակ է ընկնում, բերում եք, կապում եք Ղուկասյան Վարդանին»։
«Հարգելի՛ Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը»։
Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքում կենտրոնացած են ցուցակներ կազմելու վրա, ինչը հարիր չէ այսօրվա իրավիճակին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ով, ինչպես տեղեկացրել ենք, դուրս է եկել այդ դաշինքից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ ժամանակներս կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ Կիևում կայացած ճեպազրույցում։
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, ձերբակալվել են Պանամայում, իսկ ընկերության գրասենյակում խուզարկություններ են ընթանում, հայտնում է Die Süddeutsche Zeitung-ը։
«Զարգացումները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտեցին բոլոր դաշինքային սկզբունքները: Պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին. չեղավ այդպիսի բան»:
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են գործընթացները, որոնք կոչված են կյանքի կոչել 2017թ. հունվարի 27-ի համաձայնագրերը, որը նախատեսում է անցում ներքին անձնագրերով ուղևորությունների ռեժիմի։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածը թուրք զինծառայողներին միանգամայն պատահական դեպք է եղել։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։
Մոսկվան ապրիլին Ազգային ժողովի ընտրություններից հետո կառավարման խորհրդարանական մոդելին անցման հետևանքով Երևանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն չի սպասում, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։