Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույն ապտակել է Միհրան Պողոսյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները:
Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին: Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ: Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին վառելափայտ են բաժանում՝ ուղղակի ասելով, որ դա Միհրան Պողոսյանն է ուղարկել: Նույնիսկ նրանց, ովքեր դրա կարիքը չունեն:
Ընտրակաշառքը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում: Այս պահի դրությամբ՝ մեկ ձայնին նա պատրաստ է 30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։