Բաժիններ՝

Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիները մոտ ժամանակներս փոխադարձ այցեր կկատարեն ներքին անձնագրերով

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը այսօր Կիևում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան պլանավորում են համաձայնագիր կնքել, որը իրենց քաղաքացիներին թույլ կտա փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով։

Իր հերթին, Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ներքին անձնագրերով ընդունել ուկրաինացի զբոսաշրջիկներին 2017թ. ամռանը։
«Մենք ամեն ինչի մասին պայմանավորվել ենք, մնացել է մշակել տեխնիկական դետալները։ Մենք հուսով ենք, որ համապատասխան համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս»,- ասել է Կլիմկինը։

Նա նաև հայտնել է, որ երկու երկրները նախապատրաստել են ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք ստորագրվելու են Ուկրաինա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցի ժամանակ։

2012թ. Ուկրաինան ու Թուրքիան չեղարկել էին վիզային ռեժիմը, որը գոչծում էր կես տարվա ընթացքում 90 օրից ոչ ավել գտնվելու դեպքում։

Ներկայումս ուկրաինացիները Թուրքիա են մեկնում արտասահմանյան անձնագրերով, որտեղ Թուրքիա մուտք գործելիս նշում է արվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս