Համագումարը ԵԿՄ նոր վարչություն է ընտրելու, որի կազմում չեն լինի ԵԿՄ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքին միացած Իշխան Զաքարյանը, ընդդիմադիր դարձած ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երեկվա դրությամբ նրանց հրավեր ուղարկված չէր:
Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր` խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին: Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, եւ շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում` հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները:
Այժմ ֆինանսական հարցերով զբաղվում է Սամվել Բաբայանը, սակայն նա էլ առանձնապես առատաձեռն չի։ Քաղաքական մասով որոշումը կայացնում է Անդրանիկ Թևանյանը
Տավուշի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Պիվի Հակոբը (Հակոբ Հակոբյան): Նա միշտ Աժ պատգամավոր է ընտրվել Դիլիջանի տարածքից: Այժմ էլ նույն հարազատ տարածքում է պայքարելու մանդատի համար:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Բաղրամյան 26-ում է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ։
11 էջանոց ձեռագիրը պահվում էր Ֆուլթոնում Չերչիլի թանգարանում, որտեղ այն հայտնվել է մասնավոր հավաքածուից: Դատելով ըստ ամենայնի՝ գործը գրվել է 1939 թվականին և նախատեսված է եղել թերթում հրապարակման համար, սակայն այդպես էլ երբեք չի տպագրվել:
Բանակցությունները, համաձայնությունները, բանավեճերը եւ ընտրական պայմանավորվածությունները` ընդգծում են նորացված Սահմանադրության բերած նորարարությունը, ընտրական նոր մշակույթը, ինչը նաեւ նպատակ էր կառավարման համակարգի փոփոխությունը առաջադրող ուժերի համար:
Այսօրվա մեր քննարկման թեման է` «Հայաստան-Սփյուռք. մեկ ազգ` առանց ընդհանուր տեսլականի»։ Առանցքային խնդիրներից, որ կցանկանայինք քննարկել, հայրենադարձության խնդիրն է. արդյո՞ք այդ խնդիրը կա Հայաստանի վերնախավի, և ընդհանրապես հայկական բոլոր բաղադրիչների առջև, և եթե այդպիսի պահանջ կա, ապա ինչպե՞ս դա կարելի է կազմակերպել, և ի՞նչ գործոններ են խոչընդոտում այդ գործընթացը սկսելու և իրականացնելու համար։
«Կլինի՞ ապրիլյան պատերազմի կրկնություն, թե՞ ոչ, ես վստահ չեմ, որ նույնպիսի կրկնություն, իրավիճակի պատճեն կլինի։ Բայց որ ինչ-ինչ միջադեպեր կլինեն, դա միանշանակ է, և այսօր էլ դրանք շարունակվում են»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն Բոննում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ մտահոգված է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման շուրջ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված հանդիպումը ռուսական կողմի կարծիքով եղել է հաջող:
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Բենուա Ամոնը դատապարտել է Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը:
«Իմ վարչակազմն արդեն իսկ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին երբեւէ, միջուկային զենք ունենալ»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը բաղկացած է 148 անձանցից: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ուշագրավ է, որ ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց դաշինքում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի անդամ Ռեմեզայտեն այցելության վիզա էր ստացել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունից: Երկու գործընկերների հետ նա օտարերկրյա դեսպանություններից մեկի հրավերով ժամանել է Բաքու, սակայն սահմանային հսկման կետում նրան հայտնել են, որ «կա խնդիր Ադրբեջան մուտք գործելու հետ, չնայած վիզայի առկայությանը»: Ավելի ուշ նրան առանց որևէ մեկնաբանություն տալու հետ են ուղարկել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի Աթոռանիստ Մայր եկեղեցու համալիրում փետրվարի 16-ի երեկոյան տեղի կունենա կարևոր համայնքային ժողով, որում ի թիվս այլ հարցերի կքննարկվի Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականով պայմանավորված թեժ մթնոլորտը:
Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչները:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության նոր ալիքի ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ գերմանացի վերլուծաբանն ասաց, որ եթե նույնիսկ այդ առճակատումը խորանա, այն այլ ճակատներ է ներառում՝ Դոնբաս, Ղրիմ, միգուցե՝ Սիրիա։
«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ–ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլսերսոնի հետ հանդիպումը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այց կկատարի Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
Բելառուսական «Բելօյլ» ընկերությունը կնքել է 80 հազար տոննա նավթի գնման պայմանագիր Իրանի Ազգային նավթային ընկերության (NIOC) հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ռուսաստանը չի պատրաստվում վիզաներ սահմանել բելառուս քաղաքացիների համար, չնայած երկու երկրների միջև սահմանի երկայնքով հաստատված սահմանային գոտուն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնբասում հակամարտությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի համար, իսկ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը կարող է գերազանցել սիրիացի փախստականների թիվը։
«Ելք» դաշինքի ներկայացուցիչներ Վահագն Հովակիմյանն ու Դավիթ Խաժակյանը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրեցին դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները:
Արևմուտքի երկրները մշտապես սադրում են Ռուսաստանին և ձգտում են նրան ներքաշել հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ ընտրարշավի պատճառով Մշակույթի նախարարության ծրագրերը չեն տուժելու: