«Սա երկու բռնապետերի միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է: Իրավական որևէ փորձաքննության այս արտահանձնումը չի կարող դիմանալ, որևէ դատական համակարգով այս ամենը չի անցել: Սա պետք է դուրս բերվի անձի կոնտեքստից: Իրենք էլ հասկանում են, որ ինչքան երկարի, այս ձնագունդը կմեծանա և կփորձեն հանձնել Լապշինին Ռուսաստանին կամ Իսրայելին` ցույց տալով, թե ինչքան մարդասեր են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
«Տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուսակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները»։
«Իհարկե, կան ցանկում նաև մարդիկ, որոնք դաշնակցական չեն, անկուսակցական են, որովհետև Դաշնակցությունը միայն իր ուժերի վրա չի կենտրոնանում, այն պետք է ավելի շատ համակիրներ ունենա, քան անդամներ: Մենք բազմապատիկ անգամ ավելի համակիր ենք ունեցել, քան մեր անդամներն են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, սխալմամբ հարված է հասցրել թուրք զինծառայողներին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի, հայտնում է Press TV-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ռուսական RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը Մոսկվայի և Երևանի գործն է, սակայն Բաքուն դա հաշվի է առնում»:
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը Ռիգա այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է պայքարեն «Ռուսաստանի ծավալած ապատեղեկատվական արշավի դեմ», ուշադրություն հատկացնեն մարդկանց կյանքի որակի լավացմանն ու ձգտեն ուժեղ ու միասնական Եվրամիության։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ուսումնասիրում է, թե ինչ կերպ են ԶԼՄ-ներում հայտնվում մանրամասներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և օտարերկրյա ղեկավարների հեռախոսազրույցների վերաբերյալ, գրում է The Hill-ը։
Փետրվարի 10-ի դրությամբ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացվել։ Այսօր մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ Ռուսաստանը փախստականների անվան տակ չեչենների է ուղարկել Եվրոպա՝ կեղծ փաստաթղթերով՝ նպատակ ունենալով արտերկրում ստեղծել գործակալների ցանց, գրում է գերմանական DW պարբերականը։
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Բալթյան երկրները ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից կպահանջեն անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ կապված ռուսական լայնամասշտաբ զորավարժությունների հետ, որոնք մեկնարկում են սեպտեմբերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։ Ասում են՝ ամենամեծ գումարները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Սան Ֆրանցիսկոյի Վերաքննիչ դատարանի կողմից իր միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանի արգելքը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, երկար որոնումից հետո ԲՀԿ-ում որոշվել է նաեւ երկրորդ քառյակի «գենդերը»:
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունից տեղեկացնում են, որ կուսակցության ներսում շարունակվում են ակտիվ քննարկումները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ:
ԱՄՆ-ի 9-րդ օկրուգի Վերաքննիչ դատարանը պաշտպանել է երկիր առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրագործման արգելքը: Այս մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ԱԺ պարգամավոր Հարություն (Կարամելի Հարութ) Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի), ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտ)՝ Արա Աբրահամյանի եղբայրը առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում անդրադարձ է կատարել Իրանի դերակատարմանը, հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Նախորդ շաբաթ պաշտոնանկ արվեց Էրեբունու թաղապետը՝ Արմեն Հարությունյանը, ով Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նշանակվեց Էրեբունու հեղինակությունների հետ սերտորեն կապված, Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ «Պիստ Արմենի» մտերիմներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, ով այս ընտրություններում պետք է գլուխ բերի ՀՀԿ-ին ձայներ բերելու գործընթացը։
Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի: Պարզվում է` նրանք սկզբում բանակցություններ են սկսել ընդդիմադիր դաշտի լայն միավորման նպատակով, սակայն բանակցող կուսակցություններից երեքը` ՔՊ-ն, ԼՀԿ-ն ու Հանրապետությունը, շատ արագ ձեւավորել են «Ելք» դաշինքը` այդպես վիժեցնելով գաղափարը:
Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ո՛չ ինձ, ո՛չ Կարեն Կարապետյանին, ո՛չ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը փորձել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկել միայն իր մտերիմներին, սակայն տեղի ՀՀԿ-ականները բողոքել էին վերադասին:
Երեկ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
«Այս ողջ իրարանցումը ցույց է տալիս նաեւ, որ եթե Սեյրան Օհանյանը մի քանի ուժերով դաշինք չի կարողանում «թամամ» ղեկավարել, ու նրան թելադրում են տարբեր մարդիկ, էլ ինչպես է երկրում ինչ-որ բան փոխելու հավակնություններ ներկայացնում»
ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նկատմամբ, որին մեղադրել են հեղինակային իրավունքները խախտելու եւ իր երգերից մեկում ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը հավուր պատշաճի չօգտագործելու մեջ:
«Ես հպարտ եմ իմ հայկական արմատներով, որովհետեւ դրանք հիմքում են բազմաթիվ արժեքների: Այսպես, ջութակի հիմքերի մասին խոսելիս, պետք է հիշել քամանչան. Հենց քամանչան էր այն գործիքը, որը Հայաստանից բերվել էր Արեւմուտք, Իտալիա, Վենետիկ եւ այնտեղ զարգացել: Այնպես որ, հայերը հսկայական ազդեցություն են ունեցել իտալական քաղաքակրթության վրա»:
Որո՞նք են այս իրավիճակի պատճառները, ի՞նչն է հանգեցրել քաղաքականության` ըստ էության, ապագաղափարացմանը։ Արդյոք այս հարցում մեղք ունի՞ նաև հասարակությունը, ինչպես հաճախ ասում են հենց քաղաքական գործիչները։
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
«Չգիտեմ` այս գործն ինչով կավարտվի, բայց այն, որ Լուկաշենկոն վտանգում է իր անձնական հարաբերությունները Ռուսաստանի, Հայաստանի, Իսրայելի ամենաբարձր իշխանությունների հետ, դա միանշանակ է»։