Բաժիններ՝

Լապշինը Բաքվում բուժզննություն է անցել

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բժշկական զննություն է անցել Բաքվի քննչական մեկուսարանում: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը: «Բաքվում Իսրայելի հյուպատոսն այսօր այցելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին քննչական մեկուսարանում: Նա բուժզննություն է անցել»,- ասված է Իսրայելի դեսպանության հաղորդագրության մեջ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-­ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս