Սփյուռքի զբոսաշրջիկների համար Հայաստանի մասին տեղեկատվությունը հիմնականում քաղաքականացված է

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի 2017 թվականի ռազմավարության հիմնական կետերից է լինելու սփյուռքի բոլոր հարթակներում Հայաստանի մասին գրավիչ տեղեկատվության տարածումը:

«Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում.սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով` սփյուռքում Հայաստանի մասին տեղեկատվությունն ավելի շատ քաղաքականացված է: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ մասը սփյուռքից է: Նրանք հիմնականում գալիս են ծանոթանալու իրենց արմատներին, պատմությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ սփյուռքից Հայաստան այցելած զբոսաշրջիկները նախ եւ առաջ զարմանք են ապրում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` հայ մշակույթը, խոհանոցային հնարավորությունները, ավանդույթներն ու սովորույթները գրավիչ ու կանչող են: «Հայաստանի ցանկացած մարզում կարելի է ինչ-որ մի փառատոնային ծրագիր դարձնել ավանդական»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ անելիքներ շատ կան, եւ բոլոր խնդիրները  պետք է շտկել ամենօրյա գործնական աշխատանքի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս