Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը։
Եգիպտոսը պաշտոնապես հիմնել է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն: Համապատասխան հրամանագիրն ստորագրվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ-ներում:
ԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բերդան Օզթուրքը և Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել են:
«Մենք պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, և, որ համաձայնագիրը պատրաստ է իր քաղաքական բովանդակությամբ»:
Մեկ մարդ է տուժել պայթյունից, որը տեղի է ունեցել Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գրասենյակում ծրարը բացելիս:
Ֆիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում է Business Insider-ին:
Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունում կայացած աճուրդում անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը:
Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին:
«Հարգելի, սիրելի գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ, ի սրտե ողջունում եմ բոլորիդ, դուք գիտեք, որ ես Գյումրին սիրում եմ, գյումրեցիներին հարգում եմ, միշտ կապված եմ եղել Գյումրիի հետ»,- այսօր Գյումրիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում:
«Ես հայ եմ, սիրում եմ իմ ժողովրդին, ու այսօր չնչին բան է պետք՝ մարդ իր աշխատանքով իր տունը պահի: Լրատվական ծառայություններն ամենամեծ մեղավորներն են, որ ձեզ պես մարդկանց թյուրիմացության մեջ են դնում, մեկը հիասթափված ընտրության չի գնում, մեկն ասում է՝ դե՛, մեկ է, նույնն է, ինչի՞ վատամարդ դառնամ: Ա՛յ ձեր ցավը տանեմ, դուք մի հատ պետք է լրիվ հետևողական նայեք, ամեն մարդու արածը: Ինչքան էլ ես ուզենամ, որ դուք 50+1 չտաք, չեմ կարող փոխել»:
Եվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում է BBC-ին:
«Սիրելի ժողովուրդ, դուք ոչ մեկին մի հավատացեք, դուք նայեք անցած ճանապարհը: 2012 թվականին պարոն Ծառուկյանն ավելի շատ ձայներ ուներ, ավելի շատ պաշտոններ էին խոստանում, տալիս, բայց մենք կոալիցիա չմտանք, ինչի՞ համար չմտանք, մեկ անգամ մտել էինք, ոչ մի բան չես կարող փոխել, դու պետք է իրավունք ունենաս համակարգ փոխելու, օրենք փոխելու, մարդ փոխելու»:
«Մի ենթարկվեք Ձեր քվեն վաճառելու այլոց փորձերին։ Գուցե հանդիպեք մարդկանց, ովքեր Ձեզ գումար, ծառայություններ, խոստումներ են առաջարկում՝ Ձեր քվեի փոխարեն։ Ես լիահույս եմ, որ հայ ընտրողը կդիմակայի այս գայթակղություններին, քանի որ դա չարժե, չկա գումար, որի համար արժե վաճառել քվե, ուստի դիմակայեք գայթակղությանը և մի վաճառեք Ձեր քվեն»։
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում գնացքը, որը ժամանել է Ռայնքլիֆ քաղաքի կայարան, ձնով է ծածկել կառամատույցում կանգնած մարդկանց։
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի գլխավոր դատարանի դիմաց բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական եւ քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք եւ նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում եւս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:
Արթիկցիները դիմավորում են Ծառուկյան դաշինքին. հանդիպմանը կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։
Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավար Նայմադին Քարիմը հայտարարել է քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենի հետ հավասար, ինչպես նաեւ առաջարկել է քրդական դրոշները տեղադրել պետական բոլոր հիմնարկությունների վրա:
«Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը՝ խոսելով Ջրառատում տեղի ունեցած բախումների մասին։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայթուրքական սահմանի բացումը
«Մենք ուշադիր հետևում ենք իրավապահ մարմինների՝ Ոստիկանության, Քննչական կոմիտեի գործունեությանը, և հույս ունեմ, որ նրանք կիրականացնեն իրենց աշխատանքը, քանի որ բռնության հետագա դեպքերի կանխարգելումը նրանց պարտավորությունն է»։
Հայ ընտանիքի կողմից որդեգրված սևամորթ տղան՝ հայկական շոուբիզնեսում հայտնի Հրանտը, գտել է մորը:
«Եթե այս միջամտությունը չլիներ, ապա շուտով կկազմվեր ընտրությունը կազմակերպող հանձնախումբ: Մի քանի ամսվա մեջ պետք է կարողանայինք ընտրություն կազմակերպել: Հիմա ստիպված պետք է այս իրավիճակը հարթել, նոր անցնել հաջորդ փուլին»,-հավելեց Բագրատ Էստուկյանը:
Ինտերպոլի կարմիր ծանուցում է տրվել ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով:
Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին:
Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕում նրանց համագործակցության վրա: