Արմեն Ամիրյանը` Ջրառատում տեղի ունեցած բախումների մասին

«Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,­- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5­-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը՝ խոսելով Ջրառատում տեղի ունեցած բախումների մասին։

Ըստ նրա՝ նման մարդիկ պետք է պարտադիր օրենքի առաջ պատասխան տան: Դիտարկմանը, որ նման միջադեպերը, փաստորեն, ռեյտինգային ընտրակարգի հետևանք են, Ա.Ամիրյանը պատասխանեց, որ դա փաստում է մեր հասարակության մեջ մշակութային պակասի մասին:

«Այս ժամը հարմար չէ քարոզչության համար»,- փորձեց հարցերը կանխել Ամիրյանն ու հրավիրեց ներկա գտնվել այսօր Արաբկիրում իրենց քարոզչությանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ-ի ու Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր արյունալի մարտի, որի արդյունքում ՕՐՕ-ի երեք կողմնակիցներ, որոնցից մեկն անչափահաս է, վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս