Արթիկում Ծառուկյանին եկեղեցու քանդակ և նկար նվիրեցին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ծառուկյան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քարոզարշավ է իրականացնում Արթիկ քաղաքում:

Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ ո՛չ պաշտոնի համար է ընկած մարզերով, ո՛չ էլ գումարի. «Ես հայ եմ, սիրում եմ իմ ժողովրդին, ու այսօր չնչին բան է պետք՝ մարդ իր աշխատանքով իր տունը պահի: Լրատվական ծառայություններն ամենամեծ մեղավորներն են, որ ձեզ պես մարդկանց թյուրիմացության մեջ են դնում, մեկը հիասթափված ընտրության չի գնում, մեկն ասում է՝ դե՛, մեկ է, նույնն է, ինչի՞ վատամարդ դառնամ: Ա՛յ ձեր ցավը տանեմ, դուք մի հատ պետք է լրիվ հետևողական նայեք, ամեն մարդու արածը: Ինչքան էլ ես ուզենամ, որ դուք 50+1 չտաք, չեմ կարող փոխել»:

Արթիկում մարդիկ Գ. Ծառուկյանին եկեղեցու քանդակ և նկար նվիրեցին:

Տեսանյութեր

Լրահոս