«Մեր թագավոր, Ծառուկյան ջան». Գյումրեցի կանայք՝ Գագիկ Ծառուկյանին

«Հարգելի, սիրելի գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ, ի սրտե ողջունում եմ բոլորիդ, դուք գիտեք, որ ես Գյումրին սիրում եմ, գյումրեցիներին հարգում եմ, միշտ կապված եմ եղել Գյումրիի հետ»,- այսօր Գյումրիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:

Գ. Ծառուկյանը նշեց, որ ինքը ցանկություն ունի փոփոխություններ անելու. «Մարդիկ  ասում են՝ փրկի, պարոն Ծառուկյան, ես պատրաստ եմ փրկելու, ճանապարհն էլ գիտեմ, ուղղությունն էլ գիտեմ, ցանկությունն էլ  ունեմ, ես պարտք ունեմ ձեզ տալու, ոչ թե բարեգործություն, այլ համապատասխան պայման ստեղծել, համակարգ փոխել, օրենք փոխել: Բոլորն էլ գեղեցիկ են խոսում, բայց դուք պետք է նայեք մարդու ապրածը, արածը, հայրենասիրությունը, կամեցողությունը, գնում եք ընտրության, տալիս եք ձայնը նրան, ում հավատում եք: Ժողովրդին նայում եմ՝ աչքերից արցունք ա թափում, ճար չկա, հավատացեք»:

Ներկա կանանցից մի քանիսը սկսեցին բղավել՝ «մեր թագավոր, Ծառուկյան ջան»: Ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց. «Ես ձեր ցավը տանեմ, ինչքան որ հավատում, սիրում եք, իմացեք, որ հնարավորության դեպքում՝ եռապատկվելու ա, քառապատկվելու ա, որովհետև ձևն էլ գիտենք, կազմակերպելն էլ գիտենք, խնդիրներն էլ գիտենք: Ես պատրաստված չեմ եկել՝ գեղեցիկ խոսքեր ասեմ, ճառեր ասեմ, ես ձեր կարգավիճակի մեջ մտնում եմ, միայն ու միայն հնարավորություն տվեք: Ասում են՝ պայմանավորված է, կոալիցիա է մտնելու, ժողովուրդ ջան, ես իմ պատիվը չեմ վաճառում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031