«Եթե կոպիտ արտահայտվեմ՝ ռուսական ցարը ում ուզի՝ նա էլ կլինի, երևի էդպես է, էլի… բայց, իհարկե, մենք էլ մեր գործողությունները պետք է անենք: Գուցե դժգոհների կողմից հետընտրական զարգացումներ լինեն, չգիտեմ, բայց ես կուզենայի, որ այդպես լիներ»:
«Մի քանի ժամից կիմանանք այս ընտրությունների վերջնական պատկերը, իսկ ընդհանուր պատկերը հետևյալն է՝ Հայաստանը ևս մեկ անգամ բռնաբարվեց: Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ ցույց կտան, ժամը 13:00-15:00-ն այլանդակություն էր տիրում: Գրեթե բոլոր ընտրատեղամասերում կազմակերպված կուտակումներ էին, 777-երով սև գույնի ջիպատիպ մեքենաներ, սև հագուստով մարդիկ, որ «դիսպետչերություն» էին անում ընտրատեղամասերում»:
2019 թվականին ԵՄ կազմից դուրս գալուց հետո բրիտանական կարմիր անձնագրերը կարող են նորից դառնալ ավանդական մուգ կապույտ:
Ըստ նրա, քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի կամ ընտրողների 60․86%-ը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:
Ուղիղ միացում ԿԸՀ-ԻՑ․ Քվեարկության առաջին արդյունքները:
Հարցին՝ ՀՀԿ-ն ո՞ւմ է դիտարկում՝ որպես հիմնական մրցակից, նա այսպես պատասխանեց. «Մեզ համար մրցակիցների երկու դաշտ է եղել. առաջին՝ Հայաստանի չլուծված խնդիրները, որոնց լուծման համար մենք առաջարկել ենք, ըստ մեզ՝ ամենաիրատեսական և մրցունակ ծրագիրը, և երկրորդ՝ բոլոր քաղաքական ուժերը։ Քաղաքական պայքարն այնպիսին էր, որ իրականում տեղեկատվական պատերազմ էր բացառապես մեր դեմ։ Բայց մեծ հարց է՝ մեր դեմ իրականացվող քարոզարշավը ումից ուր տարավ ձայները»։
Ըստ նախնական հարցման արդյունքների՝ ՀՀ խորհրդարան են անցնելու չորս քաղաքական ուժեր։ Քիչ առաջ հայտնի դարձավ The Gallup Organization-ի կազմակերպած exit poll-ի նախնական արդյունքները։
ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ պետք է փնտրի Ռուսաստանի աջակցությունն ընդհանուր շահերն իրականացնելու համար, չնայած նրան, որ հաճախ այդ շահերը բաժանվում են:
«Ուզում եմ նաև փաստել, որ ընտրության ընթացքում բոլոր քաղաքական ուժերը դրսևորել են զսպվածություն։ Մենք միասին հարգեցինք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ ամրացնելով մեր պետականության հիմքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ՀՀԿ կենտրոնական շտաբում է երկրի ղեկավարը, կառավարության ղեկավարը, ՀՀԿ գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, աշխատակիցներ։
Քիչ առաջ Արսինե Խանջյանն ուղիղ միացմամբ հայտնեց, որ այժմ իրենք գտնվում են Մալաթիայի 7/28 ընտրատեղամասում և հետևելու են այդ տեղամասի հաշվարկի գործընթացին:
Գերմանիայի միգրացիոն ծառայությունները թուրք դիվանագետներից ու զինծառայողներից ստացել են ապաստան հայցելու 262 դիմում:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 մարդ կամ ընտրողների 5 0,93 տոկոսը:
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել քվեարկության ընթացքին և հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։
«Դեռ բոլորի պես արձանագրում եմ օն-լայն հարթակում հրապարակվող բազմաթիվ խախտումները, ինչպես նաև՝ բնակչության ագրեսիայի աճ: Ոչ մի տարբերություն այս և նախորդ ընտրությունների մեջ չեմ տեսնում: Բոլորը կատարվում են նույն ներքին տրամաբանությամբ, նույն մեթոդաբանությամբ և նույն առաջնորդվող լծակներով՝ սկսած քվեաթերթիկների տպագրությունից, վերջացրած ընտրակաշառք բաժանելուց և քարոզի արդեն քաջ հայտնի մեթոդներով…»:
«Ընտրությունների ընթացքը շատ նորմալ, դրական, հանգիստ եմ գնահատում։ Օրենքի շրջանակում տեղի են ունենում ընտրություններ այս պահին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը։
«Արմենիա» բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, փակեցին քվեատուփը, թեպետ հիվանդները եկել էին քվեարկությանը: «Հետքի» ուղիղ հեռարձակմամբ՝ ներկա հանձնաժողովի անդամները, դիտորդները և վստահված անձինք ոչ մի պարզաբանում չէին տալիս, իսկ հանձնաժողովի նախագահը տեղում չէր:
Գերմանիայի իշխանությունները որոշել են արգելել ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկներում քվեաթերթիկների ֆոնին սելֆի անելն ու լուսանկարները սոցցանցերում հրապարակելը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 %-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Մոնթե Մելքոնյան կիբեր բանակ»-ը հայտարարել է սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի հաշիվների վրա հարձակումներ իրականացնելու մեկնարկի մասին:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով առաջադրված, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խիստ դատապարտեց Երևանի Կոնդ թաղամասում «Ազատություն» ռադիոկայանի և «araratnews.am» կայքի լրագրողների վրա հարձակման դեպքը։
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ ընտրության չի գնացել, բայց պատրաստվում է: Արդյունքների մասին նա ոչինչ ասել չի կարող, որովհետև ամեն ինչ անհասկանալի է:
«Ես չգիտեմ՝ պարոն Օհանյանն ինչ նկատի ունի՝ «տոնական տրամադրություն» ասելով, ես արդեն նշեցի, որ այսօր հարգանքի օր է, համերաշխության օր է՝ նախևառաջ մեր հերոս զինվորների հիշատակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հորդորին, որ այսօր պետք է տոնական տրամադրություն պահպանել:
Քիչ առաջ Ատոմ Էգոյանը և Էրիկ Ներսիսյանը Դիլիջանից ուղիղ միացմամբ հայտնեցին, որ իրենք արդեն եղել են վեց ընտրատեղամասում, որոշակի ընտրախախտումներ են արձանագրել: Նրանք ցույց տվեցին մի ցանկ, որի վրա նշումներ էր արված, թե քանի հոգի են քվեարկել տվյալ կուսակցության օգտին: Է. Նազարյանը պատմեց, որ մի մարդ նստել էր քվեատուփի մոտ, այդ թղթի վրա նշում էր՝ քանի հոգի են իրենց օգտին քվեարկել, ու այդ մասին հայտնում էր իր կուսակցությանը:
«Պետք է նաև ցավով նշեմ, որ եղել են ահազանգեր, և դրանք շատ մեծ տոկոս են կազմում, որոնք չակերտավոր ահազանգեր են ու նպատակ ունեն ստվեր գցելու ընտրական գործընթացի վրա: Երբ այդ ահազանգերի հետևից գնում են իրավապահ մարմինները, դրանց մեծ մասը տեսնում էինք, որ ահազանգերի փաստեր չկան: Այս պահի դրությամբ ընտրական գործընթացները գնում են նորմալ, ժողովրդավարական հունով»,- նշեց Շարմազանովը:
«Չեմ կարող չխոսել նաև «Ազատության» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ տեղի ունեցած հարձակման դեպքի մասին:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթաշենում գործող 5/14 և 5/15 ընտրատեղամասերի հարևանությամբ ժամը 10:30-11:00-ի ընթացքում հայտնաբերվել է ավտոտնակ, որտեղից ընտրողները հերթով դուրս են գալիս և մտնում հարակից տեղամաս։
«Քանի որ քվեաթերթիկները հայերեն են, իսկ շատերը հայերեն չգիտեն, օգնելու պատրվակով հստակ ուղղորդում են ընտրողներին։ Նրանք չեն հասկանում՝ ինչպես քվեարկել, իսկ եթե հասկանում էլ են, ապա չեն կարողանում կարդալ, որ գտնեն իրենց նախընտրած թեկնածուին»։
Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 և 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։
Դանիելյանի խոսքով՝ մտավորականը գովում է իշխանությանը երկու պատճառով. «Կամ իսկապես հավատում է, կամ ինչ-որ նկատառումներից ելնելով, այսինքն՝ զուտ իր դիրքի պատճառով։ Աշխարհում ոչ մի մտավորական երբեք չի եղել իշխանության հետ, նա միշտ պետք է ինչ-որ բանի դեմ լինի, որ թեկուզ իշխանությանն օգնի։ Եթե անգամ ամենաընդդիմադիրը բանտից դուրս գա ու լինի իշխանություն, ես նրա հետ չեմ լինի։ Հո պո՞չ չես, որ ինչ-որ մեկի հետևից գնաս, քո հետևից պետք է գան»։