
Բրիտանական անձնագրերը Brexit-ից հետո հնարավոր է վերականգնեն նախկին գույնը. Guardian

2019 թվականին ԵՄ կազմից դուրս գալուց հետո բրիտանական կարմիր անձնագրերը կարող են նորից դառնալ ավանդական մուգ կապույտ: Այս մասին հայտնում է Guardian–ը:
Մեծ Բրիտանիան կհատկացնի 490 մլն ֆունտ բրիտանական անձնագրի դիզայնը փոխելու ու նոր տարբերակի թողարկման համար։
Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկրի անձնագրերը կանոնավոր փոխվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ կեղծիքներից պաշտպանվելու համար։
Ընթացիկ պայմանագիրը ավարտվում է 2019-ին, ու ԵՄ կազմից դուրս գալուն աջակցող շատ քաղաքական գործիչներ համարում են, որ դա լավագույն պահն է անձնագրերի ավանդական դիզայնը վերականգնելու համար:
Ընդ որում, գերատեսչությունում նշել են, որ այս հարցով վերջնական որոշում դեռ կայացված չէ։