«Անթույլատրելի ու դատապարտելի է». Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողի նկատմամբ տեղի ունեցած հարձակման մասին

«Չեմ կարող չխոսել նաև «Ազատության» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ տեղի ունեցած հարձակման դեպքի մասին:

Է. Շարմազանովը նկատեց, որ և՛ Ոստիկանությունը, և՛ Դատախազությունը տվել են իրենց գնահատականը, գործը քննության մեջ է. «Մենք՝ որպես ՀՀԿ-ականներ, տալիս ենք քաղաքական գնահատական, իմ գնահատականը հետևյալն է՝ ցանկացած խոչընդոտ լրագրողի մասնագիտական գործողությունների իրականացման ժամանակ  անթույլատրելի ու դատապարտելի է, անկախ նրանից, թե ով է դա արել: Քանի որ խնդիրն այլևս դատական տիրույթում է, բերեք ամեն ինչ թողնենք իրավապահ ոլորտին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930