Եթե այսօր լինեին ընտրությունները, ապա Փաշինյանի հնարավորությունը՝ գնալ, ուրիշ բանով զբաղվել, շատ-շատ մեծ է. Կարապետյանը ներկայացրել է սոցհարցումների տվյալները
«Փաշինյանի համար մարդիկ փողոց դուրս չեն գալիս, դա ցուցիչ է, որ նա իրական վստահության կորուստ ունի։ Իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր ամբողջ պոտենցիալը»,-«Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, ար եթե նույնիսկ ընտրություններն այսօր լինեին, Նիկոլ Փաշինյանը կպարտվեր։
«Այսօրվա տվյալներով. եթե այսօր լինեին ընտրությունները, ապա Փաշինյանի հնարավորությունը՝ գնալ, ուրիշ բանով զբաղվել, շատ-շատ մեծ է»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ նշելով որ հիմնվում է սոցիոլոգիական հարցումների տվյալների վրա։



