«Հույս ունեմ, որ մեր այն սփյուռքահայերը, արվեստագետները որոնց հետ ես շփվում եմ կկարողանամ հստակ ներկայացնել Արցախն ու տեղի իրողությունը: Եվ նրանց կհորդորեմ գալ Արցախ ու ժամանակ տրամադրել այս հրաշք երկրին ծանոթանալու համար: Եվ նրանք պետք է ոչ թե մեկ անգամ լինեն Արցախում, այլ պարբերաբար, որպեսզի կարողանան ճիշտ և իրական աչքերով տեսնեն ու պատկերացում կազմեն այս հերոսական ժողովրդի ու երկրի մասին»,- նշել է Ա. Խանջյանը:
«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Ս. Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում:
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած խորհդրարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգում, տեղեկացնում է Fars գործակալությունը:
Euromag-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանի տարածքում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, որը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող այլ օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ, այդ թվում՝ Երևան:
Խոսելով իրեն տրվող մրցանակների, Հոլիվուդում բացված «պատվո աստղի» մասին` շանսոնյեն ասել է, որ միշտ համաձայնում է իրեն տրվող մրցանակների հետ: «Կան արտիստներ, ովքեր հրաժարվում են, իսկ ես միշտ ամեն ինչի համաձայնում եմ: Քանի որ Ֆրանսիայում, երբ ես նոր էի սկսում, իմ մասին այնքան վատ էին խոսում, որ այժմ նրանցից վրեժ լուծելու համար ես ընդունում եմ ամեն բան, ինչ տալիս են: Դա հիասքանչ վրեժ է»,- նշել է նա:
Արդեն ավելի քան 500 հազար մարդ է ստորագրել այն հանրագիրը, որն ԱՄՆ-ի նախագահի կնոջը՝ Մելանյա Թրամփին, հորդորում է տեղափոխվել Վաշինգտոն, քանի որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերում նրա ապրելու ծախսերը շատ թանկ են նստում հարկատուների վրա։
Թուրքական բանակում ծառայող, 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի դատական գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Գերմանիայի տարածքում գտնվող մոտավորապես 267,5 հազար սիրիացի փախստականներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին: Այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով կառավարության ներքին փաստաթուղթը, որում վերլուծվում են միգրացիոն ճգնաժամի հետեւանքները:
Հիմա հուսահատվելու ժամանակը չէ։ Վարչախումբը միլիոնավոր դոլարներ ծախսեց խորհրդարանական ընտրություններում իր ուզած արդյունքը ստանալու համար, սակայն այն, ինչ ստացավ իրականում, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե։
Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի ծնողները Ղրղզստանից ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ինչի մասին հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիք։
«Համոզված եմ, որ արժանապատվորեն ենք տնօրինելու այդ ժամանակը՝ այն ծառայեցնելով ավելի բարեկեցիկ հասարակություն եւ ավելի անվտանգ երկիր ունենալու գործին»:
Թուրքական «Bianet.org» կայքն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հակասություններով հարուստ քաղաքական կարիերային: Կայքը «Էրդողանը Էրդողանի դեմ, 1994-2017թթ.» հոդվածում, հենվելով արխիվային նյութերի վրա, ցույց է տվել, թե ժամանակի ընթացքում միևնույն թեմաների շուրջ ինչպես են տրամագծորեն փոխվել Էրդողանի դիրքորոշումները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ երկիր ազատ մուտքի Եվրամիության քաղաքացիների իրավունքը կարող է շարունակել գործել նաեւ Brexit-ից հետո, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության բողոքի երթի ընթացքում ավելի քան 50 մարդ էվիրավորվել ոստիկանության հետ բախումների հետեւանքով:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն՝ Վրաստանում հարցվածների 76 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, վրացռուսական հարաբերությունները դրական է գնահատում 11 տոկոսը, իսկ 12 տոկոսը՝ ոչ լավ, ոչ վատ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին:
«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնն իր հայրենակիցներին առավել համոզիչ է ներկայացել Ֆրանսիայի նախագահի թեկնածուների բանավեճի մասնակիցների թվում, ինչի մասին վկայում են Elabe-ի անցկացրած հարցման արդյունքները:
Հյուսիային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել:
«Չնայած ԱԺ անդրանիկ նիստն առաջ բերելու խնդրում մեկ այլ նրբություն եւս կա. ՀՀԿ-ում անընդունելի են համարել երկու ամսվա խորհրդարանական պարապուրդը, ավելին` զավեշտ են համարել նոր ձեւավորված պառլամենտի պայմաններում հին խորհրդարանի նիստեր գումարելու, քվորում չլինելու հանգամանքը»:
Ստացվում է, որ հին «զենքերը» նորերին բերում են իշխանության: Ինչո՞ւ: Միամի՞տ են, թե՞ դրա դիմաց ստանալու են չափազանց թանկ փոխհատուցում: Ի՞նչ տեսքով, ո՞ւմ հաշվին: Թե՞ ռեյտինգային օդիոզ կազմը ամենեւին էլ չի պատրաստվում զիջել իշխանությունը եւ պահանջելու է, որ իրենց աշխատանքի եւ տքնանքի գնով իշխանության եկած նոր դեմքերը կամ նոր կազմը ընտրություններից հետո արդեն աշխատեն իրենց համար:
Քաղաքական գնահատումների այս երկու ցուցիչ օրինակները բաւարար են տեսնելու բեւեռացած մեկնաբանությունները հայաստանյան ընտրութունների վերաբերյալ։ Եւ անիրատեսական չպիտի լիներ խորհրդարանական ընտրությունները աշխարհաքաղաքական դիտանկյուններից փորձել արժեւորելու։
«Մեր տեղեկություններով՝ Էրեբունու թաղապետարանի դեմ-դիմաց ժամանակին օրենքի խախտմամբ կառուցված գազալցակայանը վերջերս «տեղափոխվել» է խոշոր հարկատուների տեսչություն»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կայքում հրապարակվել է «Ելք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների քանակը։
Ես շատ բան եմ հասկացել, բայց դա քիչ է: Պետք է հասկանալ ժողովուրդն ինչ է հասկացել, դրա համար հարցերն ուղղեք միայն ընտրողին: Իսկ եթե խոսքը ձայների մասին է, իմ ձայները քիչ չեն, իմ ձայները շատ-շատ լավ ձայներ են:
Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն:
ՕՐՕ-ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը չի առանձնանա, կշարունակի համատեղ պայքարը եւ որ այժմ դաշինքի հիմնական խնդիրը ընդդիմությունը կոնսոլիդացնելն է ու ներսից ուժեղանալը:
Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որեւէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել: