«Միջին տերությունները» Թուրքիայում փնտրում են այլընտրանքներ ԱՄՆ-ին. New York Times
Անթալիայում ապրիլի 17-ից 19-ն անցկացվել է 5-րդ ամենամյա դիվանագիտական ֆորումը, որին հյուրընկալվել էին բազմաթիվ երկրների ղեկավարներ և դիվանագետներ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ամերիկյան «New York Times»-ը գրում է, որ ֆորումի հիմնական թեմաները եղել են միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի կողմից թողնված բացերը լրացնելու ջանքերը և «միջին տերությունների» կողմից ԱՄՆ-ին այլընտրանքի որոնումը։
Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից տասնյակ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև քննարկումներում գերակշռել են այն հարցերը, թե ինչպես արձագանքել, երբ ԱՄՆ-ն անտեսում է իր դաշնակիցներին:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած խոշոր ցնցումները նոր հրատապություն են հաղորդել այն գաղափարին, որ Թուրքիան և «միջին տերություններ» համարվող այլ երկրները պետք է ավելի քիչ հույս դնեն համաշխարհային ծանրքաշայինների վրա և համագործակցեն հարևանների հետ՝ իրենց տարածաշրջանները կառավարելու համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Եթե տարածաշրջանը շարունակի սպասել փրկչի, այն, ի վերջո, կշարունակի հավերժ բախվել այս խնդիրներին և պետությունները պիտի միավորվեն՝ ստանձնելու տարածաշրջանային խնդիրների պատասխանատվությունը։



