««Արմենիա» բ/կ-ում «մոտ 150 հիվանդի չթողեցին քվեարկության մասնակցել». Քվեատուփը փակեցին ու տարան

«Արմենիա» բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, փակեցին քվեատուփը, թեպետ հիվանդները եկել էին քվեարկությանը: «Հետքի» ուղիղ հեռարձակմամբ՝ ներկա հանձնաժողովի անդամները, դիտորդները և վստահված անձինք ոչ մի պարզաբանում չէին տալիս, իսկ հանձնաժողովի նախագահը տեղում չէր:

«Մենք եկել ենք՝ էս հիվանդ վիճակում մեր քաղաքացիական պարտքը կատարելու, ուրիշ ոչ մի բան»,- ասում էին հիվանդները, որոնք բողոքում էին, որ ոտնահարվել է իրենց իրավունքները, ասում էին, որ ոչ մեկն իրավունք չունի այսքան շուտ տանել քվեատուփը, սակայն նրանց բողոքը տեղ չհասավ, քվեախցիկները հավաքեցին, քվեատուփը զմռսեցին ու տարան:

Վստահված անձանցից մեկը «Հետքի» լրագրողի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ մոտ 150 հոգի չկարողացան քվեարկել, չնայած նրան, որ ժամերով հերթ էին կանգնել:

Տեսանյութեր

Լրահոս