Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60․86%-ը․ Տիգրան Մուկուչյան

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60․86%-ը։ Քիչ առաջ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության առաջին տվյալները։

Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է 20․00-ին։

Նրա փոխանցմամբ, բոլոր ընտրատեղամասերում սկսվել է քվեարկությունների ամփոփման գործընթացը: Ըստ նրա, քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի կամ ընտրողների 60․86%-ը։

Նրա խոսքով՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 845 հազար 804 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 494 455 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 58,46%-ը։

Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 217 քաղաքացիներից   ընտրությանը մասնակցել է 121 հազար 516 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 60.69 տոկոսը:

Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 212 հազար 523 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  126 հազար 471  քաղաքացի  կամ ընտրելու իրավունք ունեցողների  59.51 տոկոսը:

Թիվ 3 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 224 հազար 322 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 130 հազար 878 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների  58.34 տոկոսը:

Թիվ 4 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 208 հազար 742 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 115 հազար 590  քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 55.37  տոկոսը:

Թիվ 5 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 221 հազար 505 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 151 հազար 622  մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 68.45 տոկոսը:

Թիվ 6 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 232 հազար 10 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 128 հազար 844 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 59.55 տոկոսը:

Թիվ 7 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 116 հազար 814 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 77 հազար 739  մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 66.55 տոկոսը:

Թիվ 8 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 191 հազար 671 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 128 հազար 416 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների  67 տոկոսը:

Թիվ 9 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 238 հազար 293 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 138 հազար 114 մարդ կանմ ընտրելու իրավունք ունեցողների 57.54 տոկոսը:

Թիվ 10 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 238 հազար 421 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 140 հազար 761 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների  55.4 տոկոսը:

Թիվ 11 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 230 հազար 701 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 133 հազար 246  մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների  57.76 տոկոսը:

Թիվ 12 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 162 հազար 451 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 108 հազար 697  մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների  66.91 տոկոսը:

Թիվ 13 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 110 հազար 36 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 73 հազար 53 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների  66.39 տոկոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս