«Դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում». Արման Սահակյանը՝ իր անունից բաժանվող հատուկ գրիչների մասին

«Ընտրությունների ընթացքը շատ նորմալ, դրական, հանգիստ եմ գնահատում։ Օրենքի շրջանակում տեղի են ունենում ընտրություններ այս պահին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի  Արման Սահակյանը։

Մեր հարցին՝ Աջափնյակից միջազգային դիտորդները մեզ տեղեկացրել են, թե ընտրողները հատուկ գրիչներով (լուսանկարը՝ ստորև) են ներկայացել ընտրության և ասել, որ դրանք Արման Սահակյանի անունից են բաժանվել, որպեսզի վերահսկեն նրանց ընտրությունը, ի՞նչ կասի այս ամենի վերաբերյալ, նա այսպես պատասխանեց.

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, և դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»։

Մեր դիտարկմանը՝ գրիչների նկարները մենք ունենք, բնակիչներն էլ ասել են, որ դրանք Արման Սահակյանի անունից են իրենց բաժանել, նա այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«Դե հիմա, շատ մարդ շատ բան կարող է ասել։ Իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես»։

Տեսանյութեր

Լրահոս