«Ռուսական ցարը ում ուզի՝ նա էլ կլինի». Ռուբեն Հախվերդյան

Երաժիշտ Ռուբեն Հախվերդյանն այսօր տեղի ունեցած  ընտրություններին չի մասնակցել, թեև մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է.

«Շատ էի ուզում գնալ և ընտրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Անահիտ Բախշյանին, բայց ռադիկուլիտս բռնել է,  չեմ կարողանում շարժվել»:

Սպասվող արդյունքների մասին երաժիշտը ոչինչ ասել չի  կարող, մի բան, սակայն, պարզ է՝ ամեն բան վերահսկվում է.

«Եթե կոպիտ արտահայտվեմ՝ ռուսական ցարը ում ուզի՝ նա էլ կլինի, երևի էդպես է, էլի… բայց, իհարկե, մենք էլ մեր գործողությունները պետք է անենք: Գուցե դժգոհների կողմից հետընտրական զարգացումներ լինեն, չգիտեմ, բայց ես կուզենայի, որ այդպես լիներ»:

Տեսանյութեր

Լրահոս