Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 50,93 %-ը. ԿԸՀ
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 %-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նա տեղեկացրեց, որ երեքժամյա պարբերականությամբ ներկայացնում են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը։
Նա մասնավորապես տեղեկացրեց, որ ժամը 17.00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 ընտրող կամ ընտրողների 50, 93%-ը։ ԿԸՀ ներկայացուցչի պարզաբանմամբ, այս թվերը ՀՀ ԿԸՀ-ն ստանում է համակարգչային էլեկտրոնային եղանակով։