Ռուսաստանը հնարավոր է համընդհանուր զորահավաք հայտարարի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացաել, որ Ռուսաստանը սահմանափակում է սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ Ուկրաինայում երկրորդ խոշոր հարձակման կամ Բալթյան երկրներից մեկի վրա հարձակման համար համընդհանուր զորահավաքի հայտարարման պատճառով խռովությունները կանխելու համար, հաղորդում է «Украинская правда»-ն։

«Ռուսաստանի Դաշնությունում սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումը պետության ղեկավարի քննադատությունը սահմանափակելու հետ կապված չէ, այլ, իմ կարծիքով, ավելի խոր նպատակ ունի՝ կանխել խռովությունները։ Ի՞նչը կարող է անկարգություններ առաջացնել մեր հյուսիսային հարևանի մոտ։ Մի քանի բան կամ տարբերակ։

Նախ՝ համընդհանուր զորահավաք, խոշոր զորահավաք Ռուսաստանում։ Մարդկանց զորահավաքը կանցկացվի կենտրոնական քաղաքներում, դրանց թվում՝ Մոսկվայում և, անշուշտ, Սանկտ Պետերբուրգում։

Ինչո՞ւ է պետք այդքան մեծ զորահավաք։ Հարձակումը, Ուկրաինայի վրա խոշոր հարձակումը կրկնելու համար։ Բ տարբերակը, ավելի քիչ ծախսերով և փսքր ջանքերով հարձակում անցկացնել այնտեղ, որտեղ կարելի է բավարարվել ավելի փոքր թվով մարտական ​​ուժերով։ Ինչո՞ւ։ Որովհետև այս կամ այն պետություն, օրինակ՝ Բալթյան երկրները, պատրաստ չեն ուժեղ բախման»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930