Ավարտվեց քվեարկությունը. 20:00-ի դրությամբ փակվել են տեղամասերը

Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 մարդ կամ ընտրողների 5 0,93 տոկոսը:

Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանում է 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և ընթացքին հետևում 55 դիտորդական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս