
Գերմանիայում արգելվել է սելֆի անել քվեախցիկներում

Գերմանիայի իշխանությունները որոշել են արգելել ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկներում քվեաթերթիկների ֆոնին սելֆի անելն ու լուսանկարները սոցցանցերում հրապարակելը: Նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել և կգործի դաշնային ընտրությունների ժամանակ:
Die Zeit պարբերականը տեղեկացնում է, որ համապատասխան օրենքը վերաբերում է դաշնային ընտրություններին, սակայն ավտոմատ կերպով չի տարածվում շրջանային ընտրությունների վրա:
«Քվեարկության խցիկներում արգելվում է ֆոտո և տեսագրություն իրականացնել: Նոր կանոնին չհետևող քաղաքացիները կպատժվեն. ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է ընտրատեղամասից վռնդել այն քաղաքացիներին, որոնք նկարահանումներ են անում քվեարկության խցիկներում: Այլ կերպ ասած՝ «բռնվածները» կկորցնեն քվեարկելու իրավունքը»,- պարզաբանել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Իշխանություններն արգելքը բացատրում են նրանով, որ փորձում են պահպանել քվեարկության գաղտնիությունը: Դրանից բացի, մինչև ընտրատարածքների փակվելն այլ քաղաքացիների նախընտրություններով լուսանկարների հրապարակումը կարող է ազդեցություն գործել այն ընտրողների վրա, որոնք դեռ չեն քվեարկել