Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Բլումբերգ»-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենսը Պակիստան կմեկնի ապրիլի 21-ին՝ շարունակելու ուղիղ բանակցությունները։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։




