Exit poll. Խորհրդարանում կլինի 4 քաղաքական ուժ
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքներով ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը` 46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Այս մասին «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն: Նա ներկայացրեց նաև էքզիթ փոլի նախնական արդյունքները.
46 % – Հայաստանի Հանրապետական կուսակցություն
25 %- «Ծառուկյան» դաշինք
10 %- «Ելք» դաշինք
5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
5 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
4 %- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք
3 %- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
2 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
2 %- հրաժարվել է պատասխանել:
Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ 30 հազար մարդ է պատասխանել էքզիթ փոլ անցկացնողների հարցերին: «Հարցազրույցներն իրականացրել են 300 հոգի 125 կետերում` Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզերում»,- նշեց Գևորգ Պողոսյանը: Նա շեշտեց, որ հարցման ճշգրտությունը մինչև 1.5 տոկոս է: