«Եթե որևէ մեկը կփորձի իր պատգամավորական մանդատի ձեռքբերման վերաբերյալ պոզիտիվ բան ասել, դա կլինի արհամարանք ու կեղծիք բոլորիս նկատմամբ, մենք լուրջ անելիքներ ունենք՝ փրկելու ՀՀ-ն այս վարակից, որը կոչվում է ժանտախտ»:
Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Համեմատելով նրա շուրջ 45.000 քվեները՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետությունում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած ձայների մոտ 6 տոկոսը ստացել է Կարեն Կարապետյանը:
Norte de Ciudad Juarez մեքսիկական թերթի խմբագրությունը հայտնել է, որ կիրակնօրյա համարը դարձել է վերջինը:
«Ինչ վերաբերում է ինձ՝ որպես վարչապետի. եթե ինձ վստահել են տվյալ պաշտոնը, ես կանեմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգնմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած պետություն: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց վարչապետի պաշտոնում ինձ նշանակելու հրամանագիրը, նա ընդգծեց քաղաքական բարեփոխումների անցկացումը: Ինձ վրա երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվություն է դրվել»:
«Մենք շահագրգռված ենք մեր երկրի զարգացմամբ: Փոխել պետք է շատ բան, բայց քայլ առ քայլ միասին մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունները հստակ սահմանված են, և դա շատ կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետը:
«ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցան մեծապես հարթ մթնոլորտում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Ռուսաստանի դաշնային խորհրդի՝ դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և Հյուսիսի հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Չեռնիշենկոն։
«Ներկայումս ընթանում է տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վարչական ընթացակարգերով բողոքարկումներին ընթացք տալու գործընթացը, ինչից հետո բողոքարկումները գնալու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնուհետև՝ Սահմանադրական դատարան, հետևաբար՝ ընտրություններն ավարտված չեն»:
Եվրամիությունը կընդունի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որին հավանություն կտան բոլոր սիրիացիները ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
«Ես վստահաբար գիտեմ, որ չէր կարող նման բան լինել, ես այնտեղ անգամ բարեկամներ ունեմ, գոնե 1, 2, 3 ձայն պետք է ստանայի։ Ո՞նց կարող է 40-45 համայնքում 0 լինել։ Էն էլ էն տեղերում, որտեղ ես պատգամավոր եմ եղել, հանդիպումներ են ունեցել և մարդիկ եմ ունեցել, բայց հաշվարկի ժամանակ ներկայացուցիչ չեմ ունեցել»։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը BFMTV հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ իր կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի։
Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս սպաներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը:
«Ընտրությունների բացության և թափանցիկության տեսանկյունից մեր հայաստանյան գործընկերները գերազանցեցին նույնիսկ մի շարք արևմտյան երկրներին, որոնք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես պետք է ընտրություններն անցկացվեն»։
Մոսկվայում մեր վերջին բանակցությունները թույլ տվեցին նախանշել համատեղ աշխատանքի նոր, հեռանկարային ուղղություններ: Վստահ եմ, որ ռուսհայկական կապերի ողջ կոմպլեքսի հետագա ամրապնդումը երկկողմ հիմքի վրա, ինչպես նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակում, համապատասխանում են մեր ընդհանուր շահերին, նպաստում են Անդրկովկասում և, ընդհանուր առմամբ, եվրասիական տարածքում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ամբողջությամբ հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 12:00-ի դրությամբ ստացվել են բոլոր 2009 տեղամասերի տվյալները:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ մեր պետությանը, հայ ժողովրդին հերթական կարեւոր քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ:
«Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր: Դա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարել հակամարտության քաղաքական կարգավորման փուլ»:
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
87 տարեկան հասակում վախճանվել է էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում է BBC-ին:
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
«Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:
Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Գերմանական Bild am Sonntag պարբերականը Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցրել է Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգամավորների տեսակետները:
Թուրքիայի Մերսին նահանգի Մեզիթլի գավառում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Ռուսաստանը կարող է Թուրքիայից ապրանքների մատակարարումների սահմանափակումներ մտցնել ի պատասխան նրա գործողությունների: Դա չի բացառել ՌԴ-ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուիների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնակալությունից մի քանի ամիս անց էլ բավականություն է ստանում իր աշխատանքից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակված է Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ խորհրդական, այցով ժամանել է Իրաք:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դարձել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջի փուլի առաջատարը: Նախնական տվյալներով՝ նա հավաքում է ընտրողների ձայների շուրջ 55 տոկոսը