Իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը. Նարեկ Կարապետյան
«Փաշինյանը չի կարողանում փողոց գեներացնել, ինչպես նախկինում էր, մարդիկ այլևս դուրս չեն գալիս իր համար փողոց, նա իրական վստահության կորուստ ունի այսօր։ Իր հայտարարած ավտոերթի մարդկանց մասնակցության թիվը ցույց է տալիս՝ իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը, հանրության ակտիվ զանգվածը հասկացել է՝ պետք է փոփոխություն»,- այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը
Նշելով որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու պատճառն իշխանության վախն է՝ Նարեկ Կարապետյանը նկատել է, որ համաշխարհային քաղաքական պրակտիկայում նախադեպ չկա, որ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չտրվի՝ անցկացնել նորմալ ընտրարշավ, շփվել ժողովրդի հետ։
Նրա խոսքով, գործող իշխանությունը լավ գիտակցում է, որ այդ դեպքում շահեկան դիրքերում չի լինի։
«Մեր երկրին պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ։ Տնտեսական առումով մեր երկիրը ունի մեծ մարտահրավերներ, իր կապերով ու հնարավորություններով միայն նա կարող է ապահովել մեր երկրի բարեկեցությունը։ Անգամ անցնել կալանքի միջով, բայց տանել բեռը»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։




