Ատոմ Էգոյանը և Էրիկ Ներսիսյանը պատմում են՝ ինչ ընտրախախտումներ են արձանագրել

Քիչ առաջ Ատոմ Էգոյանը և Էրիկ Ներսիսյանը Դիլիջանից ուղիղ միացմամբ հայտնեցին, որ իրենք արդեն եղել են վեց ընտրատեղամասում, որոշակի ընտրախախտումներ են արձանագրել: Նրանք ցույց տվեցին մի ցանկ, որի վրա նշումներ էր արված, թե քանի հոգի են քվեարկել տվյալ կուսակցության օգտին: Է. Նազարյանը պատմեց, որ մի մարդ նստել էր քվեատուփի մոտ, այդ թղթի վրա նշում էր՝ քանի հոգի են իրենց օգտին քվեարկել, ու այդ մասին հայտնում էր իր կուսակցությանը:

Նրանք ասացին, որ եղել են Իջևանում, Բերքաբերում, Հովքում, Գոշում, Հաղարծինում: Ա. Էգոյանն ասաց, որ իրենց կողմից նշված դեպքը տեղի էր ունեցել Գոշում, բայց նա նկատեց, որ Հաղարծինում ևս շատ խառնաշփոթ վիճակ էր, նրանք շատ տեսանյութեր և լուսանկարներ են արել, որպեսզի հետագայում հրապարակեն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930