
Դավիթաշենում Զարզանդ անունով քաղաքացին ավտոտնակում գումար է բաժանել

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթաշենում գործող 5/14 և 5/15 ընտրատեղամասերի հարևանությամբ ժամը 10:30-11:00-ի ընթացքում հայտնաբերվել է ավտոտնակ, որտեղից ընտրողները հերթով դուրս են գալիս և մտնում հարակից տեղամաս։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդներին տեղամասից ասել են, որ այդ ավտոտնակում Զարզանդ անունով ոմն քաղաքացի գումար է բաժանում՝ որպես ընտրակաշառք։
Երբ դիտորդները մոտեցել են նկարելու՝ ավտոտնակից դուրս եկած՝ նկարի աջ մասում պատկերված անձն ագրեսիվ կերպով բղավել է դիտորդների վրա, թե նրանք պատասխան են տալու։ Թե ինչի՞ համար են պատասխան տալու իրենց օրինական առաքելությունն իրականացնող դիտորդները, քաղաքացին չմանրամասնեց և հեռացավ։