Բաժիններ՝

Տեր հայր, կասեք՝ սերը վերջանո՞ւմ է, ի՞նչ անել

– Տեր հայր, կասեք՝ սերը վերջանո՞ւմ է, ի՞նչ անել

– Այո, կարող է վերջանալ սերը և այն զգացմունքը, որը զույգերին բերում է եկեղեցի: Ավետարանական այլաբանությամբ՝ հարսանիքի գինին մի օր վերջանում է, և մեր կյանքը լցվում է առօրյա ջրով՝ կենցաղային խնդիրներով և մտածումներով: Ի՞նչ անել. հրավիրել Աստծուն՝ մեր կյանք, կարողանալ մեր որոշ սովորություններ, սկզբունքներ ամբողջությամբ զոհաբերել, որ ջուրը դառնա գինի՝ սերը վերականգնվի:

Եթե մենք սովոր չենք ու պատրաստ չենք զոհելու մեր եսականությունը, մեր որոշ սկզբունքներ ու սովորություններ, կենցաղային ջուրն այդպես էլ կմնա: Եթե մենք պատրաստ ենք միմյանց համար զոհաբերությունների, այդ ջուրն Աստծով՝ Քրիստոսով, կդառնա գինի:

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930