
Արսինե Խանջյանը Մալաթիայի 7/28 տեղամասում հետևում է քվեարկության հաշվարկին

Քիչ առաջ Արսինե Խանջյանն ուղիղ միացմամբ հայտնեց, որ այժմ իրենք գտնվում են Մալաթիայի 7/28 ընտրատեղամասում և հետևելու են այդ տեղամասի հաշվարկի գործընթացին:
Նա նշեց, որ իրենք այսօր եղել են Երևանից դուրս տարբեր ընտրատեղամասերում: Ա. Խանջյանը նկատել է, որ հատկապես Գորիսում և Սիսիանում մարդիկ դժվարություններ ունեին՝ ընտրության պրոցեսը հասկանալու հետ կապված: Նրա խոսքով՝ այդ թերթիկները մարդկանց համար դժվարություններ էին առաջացնում: Ըստ նրա՝ Մալաթիայի այն դպրոցում, որում այս պահին իրենք գտնվում են, նման խնդիր չեն նկատել: