Բաժիններ՝

Պենտագոնի նախկին ղեկավարը գտնում է, որ ԱՄՆ-­ին անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը

ԱՄՆ­-ն ժամանակ առ ժամանակ պետք է փնտրի Ռուսաստանի աջակցությունն ընդհանուր շահերն իրականացնելու համար, չնայած նրան, որ հաճախ այդ շահերը բաժանվում են: Այդ մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարտերը:

Ինչպես ասել է հաղորդավարուհին, Քարտերը դարձել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի առաջին ներկայացուցիչն, ով հեռուստահարցազրույց է տվել իշխանությունը հանրապետական Դոնալդ Թրամփի կառավարությանը հանձնելուց հետո:

«Ժամանակ առ ժամանակ մենք պետք է գտնենք Ռուսաստանի աջակցությունը, անգամ այն պայմաններում, որ մենք կարող ենք ունենալ տարբեր հետաքրքրություններ»,-­ ասել է Քարթերը: Սակայն, նա ընդգծել է, որ նախագահ Պուտինի կառավարման ժամանակ դա անելը դարձել է դժվար:

Պենտագոնի նախկին ղեկավարը խոստովանել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ սառը պատերազմի դեմ: Նրա խոսքով, ռուս առաջնորդներն իրենց զգուշավոր են դրսևորել և կանխատեսելի, նրանք համագործակցել են մեզ հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս