Թրամփը նշել է, որ Իրանի հետ նոր համաձայնագիրը կապահովի ողջ աշխարհի անվտանգությունը
ԱՄՆ-Իրան նոր համաձայնագիրը շատ ավելի լավը կլինի, քան 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) և կերաշխավորի ամբողջ աշխարհի անվտանգությունը. «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանի հետ կնքվող գործարքը շատ ավելի լավը կլինի, քան ՀՀԳԾ-ն», -գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ նոր գործարքը խաղաղություն և անվտանգություն է երաշխավորում ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև մյուս երկրների համար։
«Եթե գործարքը կնքվի Թրամփի օրոք, այն կապահովի խաղաղություն, անվտանգություն և պաշտպանվածություն ոչ միայն Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի և մնացած աշխարհի համար»,-ընդգծել է նախագահը։




