Բաժիններ՝

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակ

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացրել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած տեսանյութից, ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։

Տեսանյութում ընդգծվում է, որ իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930