Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է ակնկալել պաշտպանական գերատեսչությունում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո շատ է քննադատվել 80-ականների զենքերով կռվելը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
Հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք կարելի է համարել 2017 թվականի խորհրդարանական ընտրապայքարի նախավարժանք։ Վերջին ընտրություններին ակտիվ մասնակցում էին նաև ընդդիմադիր կուսակցություններ, որոնց մի մասն արձանագրեց բավական տպավորիչ արդյունքներ, ոմանք ստացան սպասվածից շատ ավելի քիչ ձայներ։ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էր, ում ներկայացրած ուժը չհաղթեց ՏԻՄ ընտրություններում, և որին հաջորդեց կուսակցության վարչության լուծարումը։
Թերթը հաշվարկել է, որ Մեծ Բրիտանիան միությունից դուրս գալու համար պետք է վճարի 20 միլիարդ եվրո։ Պարբերականը նշել է, որ դա Մեծ Բրիտանիայի մասնաբաժնի առավելագույն գնահատականն է այդ պարտավորությունների շրջանակում՝ մինչև 2019թ.։ Այդ գումարը ծածկելու է միայն ԵՄ 27 երկրի տարածքի հաստատված նախագծերի ծախսերը, այլ ոչ թե ապագա դեֆիցիտը, որը կառաջանա 2019թ. հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ երկարաժամկետ բյուջեից։
«Թուրքական հոսքը» մրցակից չէ Տրանսանատոլիական խողովակատարին (TANAP), ասել է TANAP կոնսորցիումի ղեկավար Սալթուկ Դյուզոյլը թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում։
Վիետնամը թույլ չի տա իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լե Հայ Բինյանին։
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։
Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում էր, որ միացվել է արհեստական շնչառության սարք։ Պխումիպոն Ադուլյադետը Չակրի դինաստիայից էր, ծնվել էր 1927թ. ԱՄՆ-ում, 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Թաիլանդ, ապա մեկնել է սովորելու Շվեյցարիա։ 2016թ. հոկտեմբերի դրությամբ նա ճանաչվել էր ամենաերկարակյաց միապետը Թաիլանդի ողջ պատմության մեջ։ Ենթադրվում է, որ գահը կժառանգի նրա միակ որդին։
Ամերիկացի պոետ, երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնում է BBC-ն
«Ներկայումս Հալեպում գտնվում է 8-10 հազար հայ. այս թիվը մեզ տրամադրել են տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և մեր հյուպատոսը՝ Տիգրան Գևորգյանը։ Վերջին անգամ Սիրիայի հետ կապվել եմ երեկ երեկոյան ժամը 10-ին։ Ռեիսյանն ասել է. «Այս պահին հայկական թաղամասերում խաղաղ է, պայթյուններ, հրաձգություններ չկան, և ես հենց հիմա ընկերներիս հետ խաղաղ անկյուններից մեկում նստած՝ սուրճ եմ խմում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
«Մեր կազմակերպությունը հիմնականում կենտրոնացած է տնտեսական ոլորտի վրա. փորձում ենք սիրիահայերի տնտեսական վիճակը բարելավել՝ իրենց բիզնեսը բարելավելով։ Սիրիահայ գործարարներին տրամադրում ենք տարբեր տեսակի խորհրդատվություններ։ Մեր հիմնական նպատակն այն է, որ սիրիահայերն այստեղ կարողանան ապրել, հաստատվել ու չարտագաղթել»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունում հանդիպում է կայացել նախարար Նատիգ Ալիևի և իտալական Tenaris Global Services ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Ռոկկայի միջև։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել սիրիական հակամարտությանը միջամտելու ռազմական տարբերակը, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ուժեղացնել «Իվանիշվիլիի խոշոր խարդախության» հայտնաբերման աշխատանքը և նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը՝ ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած… մենք որպես, ասենք, առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:
Պաշտոնյաները պլանավորում են մինչև 2019թ. աստիճանաբար կրճատել պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը 6-20 տոկոսով։ Դա է բխում 2017-2019թթ. Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծից, գրում է «Վեդոմոստին»։
Իտալացի գրող և դրամատուրգ Դարիո Ֆոն՝ գրականության Նոբելյան մրցանակակիրը (1997թ.), մահացել է Միլանի հիվանդանոցում, կյանքի 91-րդ տարում, հայտնում է BBC-ն։
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շատ խիստ հանձնարարական տվեց` իրականացնել կտրուկ փոփոխություններ:
Հոկտեմբերի 12-ին իր 90-ամյակը տոնեց ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը: Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը «Սու-24»-ի խոցումից հետո։
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացումը չի խոչընդոտի այլ երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ հայտարարելով, թե Անկարան շարունակելու է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության արտաքին պաշտպանության անմիջական հարևանությամբ, ևս մեկը՝ հյուպատոսական բաժնի մուտքից ոչ հեռու»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երկու ամերիկուհիներ մեղադրում են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։
Ռուսաստանն ստեղծել և հաջողությամբ փորձարկել է ռադիոէլեկտրոնային զենքի առաջին օրինակները, որոնք գործում են նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա։