Նիկիտա Սիմոնյանը դարձել է աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանը
Հայկական ֆուտբոլի լեգենդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը կլինի 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Շատ հաճելի է արժանանալ նման պատվի: Չեմ կասկածում, որ աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքները լավ կանցնեն: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգա նաև Ռուսաստանի ազգային թիմը»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Հոկտեմբերի 12-ին իր 90-ամյակը տոնեց ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը: Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում: