Բաժիններ՝

Շտայնմայերը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Խոսելով Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շտայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։

«Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ մենք չենք կարող մոռանալ այդ տարածքում առկա հակամարտությունների մասին։ Խոսելով հակամարտությունների մասին՝ ես նկատի չունեմ միայն Ուկրաինան ու Ղրիմի բռնակցումը։ Ես խոսում եմ նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասին։

Մեր մայրցամաքում չպետք է լինեն «մոխրագույն գոտիներ» և «սև անցքեր» մարդու իրավունքների քննության տեսակետից։ Այս տեսակետից ԵԽԽՎ-ն հարթակի դեր է կատարում մեր ժամանակների առավել սուր հարցերի քննարկման համար։
Իհարկե, այստեղ երբեմն քննարկվում են հարցեր, որոնք կոնֆլիկտի մեջ են միմյանց հետ, և դա ճիշտ է, քանի որ այստեղ օպտիմալ վայր է քննարկումների համար, հատկապես հակամարտությունների սրացման և խորացման ժամանակ»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս