Բաժիններ՝

Լավրովն ու Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինան և Սիրիան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի վիճակը։ Գերատեսչությունում նշել են, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Էյրոն հավաստիացրել է, որ Փարիզը հավատարիմ է Մոսկվայի հետ համագործակցությանը ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31