Բաժիններ՝

Ռուսաստանը հայտարարել է էներգիայով խոցող զենքի ստեղծման մասին

Ռուսաստանն ստեղծել և հաջողությամբ փորձարկել է ռադիոէլեկտրոնային զենքի առաջին օրինակները, որոնք գործում են նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանա-արդյունաբերական համալիրի պաշտոնական ներկայացուցիչը «ԱրմՀայթեք-2016» ցուցահանդեսում, հայտնում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ խոսքը «սպառազինության միանգամայն նոր տեսակի մասին է, որի նմանօրինակը չկա ո՛չ երկրում, ո՛չ աշխարհում»։

Նոր զենքի էությունը այն է, որ հակառակորդի տեխնիկան, այդ թվում՝ բարձր ճշգրտություն ունեցող զենքը հնարավոր կլինի խոցել առանց արկերի կիրառության՝ էներգիայի օգնությամբ։

«Այն (էներգիան) հաղորդում է անուղղակի ֆիզիկական ազդեցություն ինքնաթիռների բորտային սարքավորումների, անօդաչու թռչող սարքերի վրա և ոչնչացնում է բարձր ճշգրտության զենքը»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Հաղորդվում է, որ նոր զենքը կցուցադրվի ՌԴ ՊՆ-ի համար փակ ցուցադրությանը՝ «Բանակ-2016» ռազմա-տեխնիկական ֆորումի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս