Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության շրջանն ականակոծվել է. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի Դամասկոս քաղաքի շրջանը, որտեղ տեղակայված է ՌԴ դեսպանությունը, ենթարկվել է ականակոծման, հաղորդվում է ԱԳՆ-ի կայքում։
Նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչները չեն տուժել։ Նյութական վնասի չափը ճշտվում է։
«Հոկտեմբերի 12-ին գրեթե 2 ժամ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության շրջանը ենթարկվել է ականակոծման ծայրահեղականների կողմից վերահսկվող Ջոբար շրջանից։
Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության արտաքին պաշտպանության անմիջական հարևանությամբ, ևս մեկը՝ հյուպատոսական բաժնի մուտքից ոչ հեռու»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ տեղի դպրոցի տանիքին, որը գտնվում է դեսպանությունից ոչ հեռու, նույնպես ական է ընկել, սակայն չի պայթել։