Ամենակարևոր հարցերի շարքում, որն անհրաժեշտ է լուծել ներկայումս, հենց հիմա, սեղմ ժամկետներում՝ դա զոհերի դիակների վերադարձն է, դրանով զբաղվում է Կարմիր խաչը, կողմերը, մոնիտորինգով, համակարգմամբ զբաղվում է դեսպան Կասպրշիկի խումբը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Թ.Պողոսյանը նշեց, որ առնվազն իր համար այդ այցը ևս մեկ քայլով նպաստեց, որ Հայաստանում դեպի Ռուսաստանը վստահությունը նվազի. «Եթե ընդհանրապես բարձր պաշտոնյաների այցերը պետք է միտված լինեն հարաբերությունների բարելավմանը, վստահություն բարձրացնելուն իրենց երկրի նկատմամբ, ապա Մեդվեդևի այցի հետևանքով Հայաստանի վստահությունը ՌԴ-ի հանդեպ ավելի նվազել է, քան բարձրացել»:
Այս պահին Երևանում ասուլիս են հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բազմիցս եմ ասել, որ հարձակողական տեսակի ռուսական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին Ռուսաստանի սխալն է: Այս մասին RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է «ԵվրԱզԷս» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Այդ սխալը հարկավոր է ընդունել:
«Ամեն դեպքում արդեն մի բան պարզ է՝ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործում Հայաստանն ու Արցախը կարող են հույս դնել միայն մեր ժողովրդի ռեսուրսների վրա, և հետևաբար՝ առաջանցիկ զարգացում ապահովող փոփոխությունների որևէ ձգձգում մեզ համար հղի է նոր մարտահրավերներով և անընդունելի կորուստներով»։
Ադրբեջանն ապրիլի 9-ին ժամը 16:00-19:00-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում որոշակի ուղղություններում առաջնագծից դուրս բերել իր ոչնչացված զինծառայողների դիակները:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:
Հույն սահմանապահները հայտնել են, որ Սամոս կղզու մոտակայքում ներգաղթյալներին տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 4 կին ու երեխա, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են:
Ադրբեջանական oxu.az կայքը «ցնցող նորություն» է հրապարակել այն մասին, որ հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը զենքով աջակում է ղարաբաղցիներին:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոսրլիքն իր սմարթֆոնով լուսանկարեց ցուցարարներին, այնուհետև երեք համանախագահները ՀՀ և ԼՂՀ դրոշների ու պաստառների կողքով անցնելով` հեռացան ԱԳՆ տարածքից:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը:
«Ադրբեջանը ցանկանում է տարածքների վերադարձ՝ առանց միջազգային ուժերի ներկայության, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է միավորի իր ուժերը»,- ասել է Կայծ Մինասյանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան ապրիլի 1-ին սկսվելուց միայն 7 օր հետո Ադրբեջանի անհայտ կորածների պետական հանձնաժողովի կողմից բացված «Թեժ գիծ»-ն ընդամենը մեկ րոպեի ընթացքում 5 անհայտ կորած զինծառայողի մասին դիմում է ներկայացվել:
Համատեղ օրինագծի հեղինակներն են Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայան և Դաշնային խորհրդի անդամ Օզերովը:
Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողություն իրականացնող այլ սարքերի միջոցով, այդ պատճառով էլ ոչինչ հնարավոր չէ թաքցնել:
Դրա համար պետք է, որ Արցախն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց անկախությունը, պետք է ճանաչվեն սահմանները, լուծվեն այնպիսի կարևոր մարդասիրական հարցեր, ինչպիսին են հայկական ու ադրբեջանական փախստականների հարցը, ընդ որում՝ միմիայն զուգահեռաբար։ «Չի կարող այնպես լինել, որ ադրբեջնական փախստականների հարցը քննարկվի, հայկականը անտեսվի: Փաստ է, որ եթե մեկը անտեսվում է, մյուսը չի լուծվում»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը համաձայնել է «Ֆրանս 24»-ի եթերում բանավիճել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փափազյանը՝ հավելելով, թե բանավեճի ընթացքում. «կպաշտպանեմ Ղարաբաղի դիրքորոշումները»:
168.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե դեռ շա՞տ հարցեր կան քննարկելու: «Ընդհանուր կոմպրոմիսի գալու հարցեր դեռ կան»,- ասաց նա` մասնավորեցնելով, որ աշխատանքներ կան դիտորդների թվաքանակի, ցուցակների հրապարակման, էլեկտրոնային գրանցման անվտանգության հետ կապված, և այլն:
Երիտասարդների շարքերը գնալով խտանում են, նրանց են միանում տարբեր համալսարանների ուսանողական խմբերը:
«Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և հույս ունի այն լուծել»,- հայտարարել է Ալիևը:
Չմոռանանք նաեւ բացականերին: Նրանցից շատերը հետագայում տաքուկ տեղեր կզբաղեցնեն շատ թե քիչ կայունացած համակարգերում, իսկ մյուսները կհայտնվեն խաղից դուրս վիճակում՝ ինչպես ներկաներից շատերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Փոխարենը՝ հանգստության կոչ անելու, ասելու՝ եկեք նորից վերադառնանք բանակցային սեղանի, եկեք նորից սկսենք քննարկումները, եկեք դադարեցնենք կրակոցները, որոշակի գնահատականներ են տրվել: Ինչի՞ համար: Որպեսզի նորից կրակի վրա յո՞ւղ լցվի: Ա՛յ դա, անկասկած, չի կարող չանհանգստացնել»,- ասել է Մեդվեդևը:
Ադրբեջանական ինտերնետային Meydan TV լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը` նշելով բոլոր սպանվածների անունները եւ նրանց հողին հանձնվելու վայրերը:
Մենք այս Հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի:
Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
«Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք» վանկարկումներով ու համապատասխան պաստառներով երիտասարդներն իրենց դժգոհությունն են արտահայտում միջազգային հանրության անտարբերության դեմ։