Բաժիններ՝

Ջոնսոնը կոչ է արել մտածել Սիրիայի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծմելու մասին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել սիրիական հակամարտությանը միջամտելու ռազմական տարբերակը, հայտնում է Reuters-ը։

Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է դիտարկել ռազմական մասնակցությունը բացառապես ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում։

«Ներկայումս մենք պետք է վերադառնանք ավելի ակտիվ գործողությունների, ռազմական հնարավորությունների դիտարկմանը։ Մենք ոչինչ չենք կարող անել առանց կոալիցիայի, առանց ամերիկացիների հետ համատեղ գործողությունների։ Ես կարծում եմ, որ մենք բավականաչափ հեռու ենք նման միջոցառումներից, սակայն դա չի նշանակում, թե քննարկումներ այդ առնչությամբ չեն ընթանում»,- ասել է Ջոնսոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31