Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ադրբեջանի կառավարության նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ:
Այնուհետև ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, և լուծումը տեսանելի չէր: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանի ոգևորությունն անցել է, և նա որոշել է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են։
Մհեր Սեդրակյանը նեղացած է. սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձևերով։
Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում Է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։
Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սրտով չէ, և նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն երեկ տեղեկացանք, որ նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից եւս առաջիկայում զինվորականները ազատվելու են: Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի:
Փաստացի արդյունքների և սոցհարցման արդյունքների միջև էական տարբերություն կա՝ բոլոր կուսակցությունների մասով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի ընդլայնված նիստ է անցկացրել, որը նվիրված է եղել 2016թ. 9 ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին։
«Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ահաբեկչական քայլերը, բայց մեր բանակը պատրաստ է և ամեն ինչ անելու է հակառակորդին հակահարված տալու համար, եթե նա փորձի ինչ-որ կերպ սպառնալիք հարուցել մեր պետության համար»,- ասաց Բաբայանը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում Բաշար ալԱսադին Ռուսաստանի ցուցաբերած օժանդակությունը հարկ է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն:
«Մեզ մոտ երբեք չի լինի Եվրոպայի միացյալ նահանգներ, որովհետեւ Եվրոպայի ժողովուրդները դա չեն ցանկանում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Յունկերի խոսքով՝ եվրոպացիները «սիրում են իրենց տարածքները, իրենց բնապատկերները, իրենք ավանդույթները։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հոկտեմբերի 7-ին ամփոփվել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Մոտավորապես տասը մետր երկարությամբ եւ հինգ մետր լայնոթյամբ պաստառը ցուցադրող տեսագրությունն ավելի վաղ հրապարակել է New York Post թերթը: Տեսանյութում երեւում է, որ Պուտինը ներկայացված է Ռուսաստանի դրոշի ֆոնին, ներքեւում կա «խաղաղարար» մակագրությունը: Երեւում են նաեւ երկու կանաչ հնգաթեւ աստղեր՝ սպիտակ ֆոնին, որպիսիք կան Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշի վրա: Հրատարակության տվյալներով՝ պաստառը կամրջին եղել է մոտ մեկ ժամ:
Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է գումարել` քննարկելու է համար Հալեպում ստեղծված իրավիճակը:
20 անձանցից բաղկացած ամենաազդեցիկ կանանց վարկանշում, որը կազմել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը, երկրորդ դիրքում հայտնվել է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգարետ Վեսթագերը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիեւան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, հինգերորդը՝ Եվրոպայի օմբուդսմեն Էմիլի Օ՛Ռեյլին:
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունից է կախված, թե ինչ ճանապարհով եւ ինչ արագությամբ Հայաստանը կդառնա իրավական պետություն:
Ավելի վաղ երկրի մայրաքաղաք Քեյփթաունի եւ Յոհաննեսբուրգի Վիտվատերսրանդ համալսարանները երկու անգամ հարկադրված են եղել աշխատանքը դադարեցնել ցույցերի պատճառով: Վերջինս պլանավորել էր իր դեռները բացել հոկտեմբերի 3-ին: Սակայն, ինչպես նշվում է ուսումնական հաստատության հայտարարության մեջ, որից մեջբերումներ է անում Reuters գործակալությունը, «ակադեմիական ծրագիրը հոկտեմբերի 3-ին շարունակելու շուրջ բողոքող ուսանողների հետ համաձայնություն» ձեռք չի բերվել:
«Այն հայ ընտանիքը, որ ցանկանում է Հալեպից կամ Սիրիայի այլ շրջաններից գալ Հայաստան, պարտավոր ենք այդ մարդկանց օգնել, և կասեմ, որ այդ պարտականությունը լուրջ չենք վերցրել մեզ վրա»։
10 ընկերություններ, որտեղ երազում են աշխատել եվրոպացի ուսանողները
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ապրիլին ադրբեջանցիների կողմից հայկական բանակի զինծառայողների մարմինների խոշտանգումները միջազգային հարթակում ավելի լսելի դարձնելու համար անհրաժեշտ է կատարել էլ ավելի համակարգված աշխատանք:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունները։ Այս մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միության» միջոցառմանը, որն անցկացվել է Մագդեբուրգում։
Ադրբեջանում ինֆլյացիան 2016թ. սեպտեմբերին կազմել է 2,3%։ Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունից, սպառողական ապրանքները թանկացել են 4%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1,6%-ով, ծառայությունները՝ 0,6%-ով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի մասնակցի ո՛չ Սիրիայի, ո՛չ Ուկրաինայի ռազմական գործողություններին։ Նրա խոսքով՝ Մինսկը մտադիր է հետագայում ևս վարել հավասարակշռված քաղաքականություն։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Եվրամիության խորհրդի աշխատանքային խմբում շարունակվում է Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի մանդատի քննարկումը։
«Դիմում գրել` հրաժարվել եմ` առողջության պատճառով»,- այսօր Ազգային գրադարանում Ակսել Բակունցի կիսանդրու բացման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում իր պաշտոնանկությունն այսպես մեկնաբանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված զինված ուժերին և ոստիկանությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դարձյալ առաջ է անցել իր մրցակցից՝ դեմոկրատների ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա էր մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: