Բաժիններ՝

Թրամփը մեղադրվում է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ

Երկու ամերիկուհիներ մեղադրում են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։

The New York Times-ը հրապարկել է 74-ամյա Ջեսիկա Լիդսի պատմությունը, որը շուրջ 35 տարի առաջ նստել է Թրամփի կողքին՝ ինքնաթիռում, երբ վերջինս անսպասելիորեն սկսել է դիպչել իր կրծքին և փորձել է ձեռքը մտցնել կիսաշրջազգեստի տակ։ Լիդսի խոսքով՝ «նա կարծես ութոտնուկ լիներ, նրա ձեռքերն ամենուր էին»։

Երբ նա հեռուստացույցով դիտել է Թրամփի ելույթն այն մասին, երբ վերջինս պնդել է, թե չնայած սեքսիստական բնույթի ելույթներին, երբեք ոտնձգություններ չի կատարել կանանց նկատմամբ, Լիդսը «ցանկացել է բռունցքով հարվածել էկրանին»։

Մյուս ամերիկուհին՝ Ռեյչել Քրուքսը, պնդում է, որ 2005թ., երբ 22 տարեկան էր, աշխատել է «Թրամփի աշտարակ» երկնաքերի ընկերություններից մեկում և Թրամփի հետ բախվել է շենքի վերելակի մոտ։

Իմանալով, որ իր ընկերությունը աշխատում է Թրամփի հետ, նա ներկայացել է, սակայն ձեռքսեղմումից հետո Թրամփը նրան բաց չի թողել, այլ սկսել է համբուրել նախ՝ այտերը, այնուհետև շուրթերը։

NYT-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Թրամփը հերքել է իր հասցեին բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ նման բան երբեք չի եղել և կոպտել է լրագրողին։
Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը պարբերականին մեղադրել է նախագահի թեկնածուի վկատմամբ կեղծ ու պայմանավորված հարձակում գործելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս