Սաակաշվիլին կոչ է արել «Միացյալ ազգային շարժմանը» նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարությունների մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ուժեղացնել «Իվանիշվիլիի խոշոր խարդախության» հայտնաբերման աշխատանքը և նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սաակաշվիլին վստահ է, որ կուսակցության ակտիվությունը կավելանա և այն պասիվ չի լինի՝ ի տարբերություն 2012 թվականի ժամանակահատվածի։
«Ես ուրախ եմ, որ բազմաթիվ կազմակերպությունների և թեկնածուների մոտ, չնայած զանգվածային ընտրակեղծումներին, չի անհետացել երկրորդ փուլին մասնակցելու ցանկությունը։ Դա նշանակում է, որ չնայած այդ ամենին, ոչ ոք չի պատրաստվում հուսահատվել, ինչն ինքնին հաղթանակ է»,- հայտարարել է Սաակաշվիլին։