Բաժիններ՝

Մահացել է գրականության նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոն

Իտալացի գրող և դրամատուրգ Դարիո Ֆոն՝ գրականության Նոբելյան մրցանակակիրը (1997թ.), մահացել է Միլանի հիվանդանոցում, կյանքի 91-րդ տարում, հայտնում է BBC-ն։

Գրողի մահվան մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի մամուլի քարտուղարը, որտեղ Ֆոն տեղափոխվել էր հոկտեմբերի սկզբին։ Նրա մահվան պատճառը չի հաղորդվում։
Կյանքի վերջին տարիներին Ֆոն զբաղվում էր գրականությամբ և ակտիվորեն մեկնաբանում Իտալիայի քաղաքական կյանքը։ Մարտին նա տոնել էր իր 90-ամյակը իր նոր պիեսի ներկայացման պրեմիերայով։

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որը բազմիցս ենթարկվել էր Ֆոյի քննադատությանը, հայտարարել է, որ գրողի հետ Իտալիան կորցրել է իր ժամանակակից մշակույթի գլխավոր հերոսներից մեկին։

Գրողին մեծ ճանաչում բերեց «Անարխիստի մահը դժբախտ դեպքից» պիեսը։
Նրա առավել հայտնի ստեղծագործություններն են «Չե՞ս կարող վճարել, մի՛ վճարիր», «Տուկ-տուկ։ Ո՞վ է։ Ոստիկանությունը» պիեսները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս